Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապպեի բռնաբարության մեղադրանքները կեղծ է համարում։
Ինչպես հայտնում է AFP-ն, ակումբի աղբյուրը, ով խոսել է անանունության պայմանով, մեղադրանքներն անվանել է «ամենամեծ խաբեությունը սպորտի պատմության մեջ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական հետաքննություն է սկսվել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ, որտեղ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը և նրա ընկերները գիշերել են Շվեդիա կատարած ուղևորության ժամանակ։ Ինքը՝ Մբապպեն, այս տեղեկությունը թվիթերում անվանել է «կեղծ»։
Ավելի ուշ Շվեդիայի դատախազները մամուլի հաղորդագրություն են տարածել՝ հայտարարելով բռնաբարության վերաբերյալ բողոքի հետ կապված նախաքննության բացման մասին՝ չնշելով ֆրանսիացի ֆուտբոլիստի անունը: Սակայն շուտով տեղեկություններ հայտնվեցին, որ բռնաբարված կինը որպես միջադեպի մեղավոր անվանել է Մբապեին։
Ֆրանսիացու փաստաբան Մարի-Ալիքս Կանու-Բեռնարն ասել է, որ իր պաշտպանյալը «ցնցված է» բռնաբարության հետաքննության հետ կապից: Միևնույն ժամանակ, նա մնում է «հանգիստ, քանի որ ոչ մի սխալ բան չի արել»։
Սակայն հարձակվողը Մադրիդում շարունակել է մարզվել թիմակիցների հետ։ Սպասվում է, որ նա հասանելի կլինի շաբաթ օրը կայանալիք Լա Լիգայի «Սելտա Վիգոյի» հետ հանդիպմանը: