Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է իր կարծիքով մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին։ Պոգբան և Մոուրինյոն միասին աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Մեր հարաբերությունները նման էին տղայի և աղջկա հարաբերություններին, մենք անընդհատ բաժանվում էինք և հաշտվում:
Չգիտեմ` ինչու ամեն ինչ վերածվեց մղձավանջի, և մենք սկսեցինք վիճել։ Բայց ես չեմ սկսել հակամարտությունը։ Մենք չեկանք ընդհանուր հայտարարի, ինչպես երբեմն պատահում է մարզիչների և ֆուտբոլիստների միջև: Բայց ես նրան շատ եմ հարգում»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: