Պոլ Պոգբան նշել է, թե որտեղ է ցանկանում խաղալ

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ ցանկանում է շարունակել ելույթները «Յուվենտուսում»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դոպինգի համար ֆրանսիացու որակազրկումը 4 տարուց իջեցվել է 18 ամսի։ Արդեն հունվարին 31-ամյա Պոգբան կարող է սկսել մարզումները «Յուվենտուսի» հետ, իսկ մարտին նա պաշտոնական հանդիպումներին մասնակցելու թույլտվություն կստանա։ Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մոտ է թուրինյան ակումբի հետ պայմանագիրը խզելուն։

«Ես մտածում եմ վերադառնալու, «Յուվենտուսում» մարզվելու և խաղալու մասին: Հիմա ես «Յուվենտուսի» խաղացող եմ։ Այսօր սա այն ամենն է, ինչ ինձ հետաքրքրում է: Ես պատրաստ եմ որոշակի գումար տալ միայն «Յուվենտուսում» կրկին խաղալու համար։ «Ես ցանկանում եմ վերադառնալ», – Պոգբայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։