Լիոնել Մեսսի․ «Ես կարողացա հասնել շատ ավելիին, քան երազում էի մանկուց»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Marca-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչ երազանքներ և նպատակներ ունի դեռ իր կարիերայում։

«Ես կարողացա իրականացնել իմ բոլոր երազանքները և հասնել շատ ավելիին, քան երազում էի մանկուց։ Աստված սա ինձ տվեց։ Ես կարողացա իրականացնել ֆուտբոլիստի ամենամեծ երազանքը՝ հաղթելով աշխարհի առաջնությունում։ Ես շատ տիտղոսներ եմ նվաճել իմ կյանքի ակումբի՝ «Բարսելոնայի» հետ։ Հաղթեցի նաև Փարիզում, իսկ հիմա՝ ԱՄՆ-ում։ Պայքարում եմ, որ շարունակեմ հասնել էլ ավելիին։

Ամեն ինչ անցնում է, իսկ ես ինձնից առաջ չեմ ընկնում։ Փորձում եմ վայելել ամեն օր։ Հուսով եմ, որ կարող եմ շարունակել հանդես գալ այս մակարդակով, որպեսզի լավ զգամ և երջանիկ լինեմ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Marca-ն։