Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալում» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալը։
Մբապպեն մադրիդյան ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին բռնաբարության կասկածանքով խնդիրներ ունի Շվեդիայում։
«Ես շատ ուրախ և շնորհակալ եմ «Ռեալի» երկրպագուներին։ Մեծ ուրախություն է լինել ամսվա լավագույն խաղացողը: Ամենակարևորը մեկ ամսվա ընթացքում հանդիպումներում հաղթելն է, և ես հույս ունեմ, որ կարող եմ կրկին ստանալ այս մրցանակը։
Հիմա մեզ երեք շատ կարևոր հանդիպում է սպասվում, և մենք ցանկանում ենք դրանք հաղթել։ Ես և թիմը պատրաստ ենք, և հուսով եմ, որ լավ հանդես կգանք բոլոր մադրիդիստների համար», – ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը։