Կառլո Անչելոտտին կարող էր գլխավորել Անգլիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին առաջարկ է ստացել գլխավորել Անգլիայի հավաքականը։

Ինչպես հայտնում է MailSport-ը, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Անչելոտտիին առաջարկել է գլխավորել ազգային հավաքականը՝ նախքան Թոմաս Տուխելի հետ կապ հաստատելը։

Անչելոտտին, ըստ երևույթին, մերժել է, իսկ ֆուտբոլի ասոցիացիան չորեքշաբթի օրը հայտարարեց Տուխելի նշանակման մասին։ Գերմանացի մասնագետը աշխատանքի կանցնի 2025 թվականի սկզբից։