Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է խիտ օրացույցից ֆուտբոլիստների դժգոհությունների մասին։
«Շատ հետաքրքիր է, որ բողոքում են Անգլիայի ֆուտբոլիստները, որտեղ նրանք ունեն Լիգայի գավաթի և 20 թիմանոց առաջնության շքեղությունը:
Ես հասկանում եմ այս քննարկումը։ Բայց խաղացողներն ու նրանց գործակալներն իրենք են խրվել այս ծուղակը: Ավելի ու ավելի բարձր աշխատավարձեր պահանջելով՝ նրանք ստիպում են ակումբներին ավելի ու ավելի շատ եկամուտներ ստեղծել։ Իսկ որտեղի՞ց է այս եկամուտը: Ավելի շատ հանդիպումների միջոցով:
Դրա համար ես ասում եմ՝ թող բոլոր շահագրգիռ կողմերը միասին նստեն և առանց հուզմունքի քննարկեն, թե ինչ մեխանիզմներ են մեզ անհրաժեշտ ավելի լուրջ և ռացիոնալ ժամանակներ վերադառնալու համար, նաև՝ բիզնեսի առումով», – ասաց «Բավարիայի» Դիտորդ խորհրդի անդամ և «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը kicker-ին տված հարցազրույցում.