Զլատկո Դալիչը ամփոփել է Լեհաստանի դեմ խաղը

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Լեհաստանի հավաքականի հետ Ազգերի լիգայի 4-րդ տուրի հանդիպման մասին։ Հանդիպումը կայացել է երեկ՝ հոկտեմբերի 15-ին։

«Մենք առջևում էինք 3:1 հաշվով և լավ խաղացինք: Բայց հետո մենք զիջեցինք ու թույլ տվեցին լեհերին վերադառնալ խաղ: Բայց ամեն դեպքում, դա հիանալի պատասխան էր 0:1-ին», – Դալիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։