Վիսամ Բեն-Յեդերը խոստովանել է, որ ալկոհոլից կախվածություն է ունեցել

Ֆրանսիական «Մոնակոյի» նախկին հարձակվող Վիսամ Բեն Յեդերը խոստովանել է, որ սեռական ոտնձգությունների համար իր դատավարության ընթացքում ալկոհոլից կախվածություն է ունեցել: Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 34-ամյա ֆուտբոլիստը ենթադրյալ հանցագործությունը կատարել է անցյալ սեպտեմբերի սկզբին։ Բեն-Յեդերը ծանոթացել է աղջկա հետ խնջույքի ժամանակ և այնուհետև հրավիրել նրան նստել իր մեքենան: Սրանից հետո ֆուտբոլիստը կատարել է հանցանքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեղադրող կողմը Վիսամի համար երկուսուկես տարվա ազատազրկում է խնդրել։ «Մոնակոյի» և «Սևիլիայի» նախկին հարձակվողը, ով ձերբակալվել է սեպտեմբերի 6-ին, ասել է, որ ոչինչ չի հիշում, քանի որ ալկոհոլ է օգտագործել։

34-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը տառապում է ալկոհոլային կախվածությունից։ Բեն Յեդերը նաև ներողություն է խնդրել զոհից և վերջինիս ընտանիքից: