Ըստ The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանայի՝ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային առաջնահերթ նպատակը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն է, ում պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Նշվում է, որ նրա տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր է միայն ազատ գործակալի կարգավիճակով։ Մերսիսայդցիներն այժմ բանակցություններ են վարում Տրենտի հետ նոր համաձայնագրի շուրջ:
Որպես աջ պաշտպանի դիրքի այլընտրանք, Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Պեդրո Պորրոյին «Տոտենհեմից», Ժերեմի Ֆրիմպոնգին Լևերկուզենի «Բայերից» և Խուանլուին «Սևիլիայից»: