Իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը վաճառքի է հանվել։ Հայտնում է COPE-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Վալենսիայի» սեփականատեր Պետեր Լիմը որոշել է 400 միլիոն եվրոյով վաճառել իր ակումբը։ Սակայն «չղջիկների» ճամբարում այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վալենսիան» ունեցել է 21-րդ դարի վատագույն մեկնարկը։
Ինը տուրից հետո «Վալենսիան» գտնվում է անկման գոտում՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։ Թիմն ունի ընդամենը վեց միավոր: Հոկտեմբերի 21-ին «Վալենսիան» տանը կխաղա «Լաս Պալմասի» հետ։