Թոմաս Տուխելը պայմանագիր է կնքել Անգլիայի հավաքականի հետ

Թոմաս Տուխելը պայմանագիր է կնքել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այսօր պաշտոնապես կհայտարարվի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում գերմանացի մասնագետի նշանակման մասին։

Տուխելի պայմանագիրն անգլիացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը, իսկ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարին, ինչն ինքը մարզիչը խնդրել է ՖԱ-ին։