«Անգլիայի» հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի հաստատել, որ գերմանացի մասնագետի նշանակումից հետո «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կշարունակի մնալ ազգային հավաքականի ավագը։
51-ամյա մարզչի պայմանագիրը Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարից և կգործի մինչև 2026 թվականի հուլիսը։
«Բոլորը գիտեն, թե ինչպես եմ ես վերաբերվում Հարրիին: Ես պետք է մեծ ջանքեր եմ գործադրել նրան «Բավարիա» բերելու համար։ Նա արդեն լեգենդ դառնալու ճանապարհին է: Բայց դեռ վաղ է նման որոշումներ կայացնելը։ Ցանկակնում եմ ասել, որ շնորհակալ եմ Լի Կարսլիին և չխանգարել նրա աշխատանքին մնացած երկու հանդիպումներում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal-ը։