Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է Բոլիվիայի դեմ հանդիպման ժամանակ երկրպագուների բուռն արձագանքին։
«Շատ հաճելի է տեսնել երկրպագուների էմոցիաները։ Իմ ապագայի հետ կապված որևէ ժամկետ չեմ ցանկանում սահմանել։ Երկրպագուներն ավելի հուզիչ էին, քան երբևէ, քանի որ սրանք կարող են լինել իմ վերջին հանդիպումները։ Ազգային հավաքականում ինձ միշտ երիտասարդ եմ զգում», – ասել է Մեսսին