Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեի փաստաբան Մարի Ալիս Կանու-Բեռնարը խոսել է այն մասին, որ ֆուտբոլիստները կարող են հսկողության տակ լինել Ստոկհոլմում։
«Երբ նա հասնում է Ստոկհոլմ, այնտեղ հայտնվում են պապարացիների և թերթերի թղթակիցները և նրա լուսանկարով տեղեկություններ հրապարակում։ Այսպիսով, նրան հետևում էին։ Եվ, ինչպես բախտը բերեց, սա փաստ է, երկու օր անց մի թերթ տեղեկություն է հրապարակում, որում նրան մեղադրում էին բռնաբարության մեջ», – Կանու-Բեռնարի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Ինքը՝ Մբապպեն, հերքել է միջադեպին իր մասնակցության մասին տեղեկությունը։ Նրա փաստաբանը հայտնել է, որ խաղացողը զրպարտության վերաբերյալ բողոք կներկայացնի: