«Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը նոյեմբերին կքննարկի 36-ամյա գերմանացու հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։
Դարպասապահի ապագան «Բավարիայում» կախված է նաև նրանից, թե արդյոք Մանուել Նոյերը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:
Այս մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 2 հանդիպում՝ բաց թողնելով 2 գնդակ և 1 անգամ էլ անառիկ պահելով դարպասը։