Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն հոգեբանական խնդիրներ ունի։
Այս մասին հայտարարել է ֆրանսիացի լրագրող Ռոմեն Մոլինան՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը կասկածվում է Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում բռնաբարության գործով։
«Այս պատմության մեջ ամենավատ բանն այն է, որ դու ունես ֆուտբոլիստ, ով հոգեպես վատ է: Նրա շրջապատում բոլորը կասեն դա։ Երբ ինչ-որ մեկը սկսում է շատ հաճախ խնջույքների մասնակցել և որոշակի քանակությամբ ալկոհոլ խմել, դա հազվադեպ է լավ նշան:
Նեյմարն էլ էր նույնը», – ասել է Մոլինան YouTube-ի իր ալիքում: