Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է խաղալ կիրակի օրը։
Լեհ հարձակվողը Ազգերի Լիգայի խաղարկության վերջին կես ժամն անցկացրեց Խորվաթիայի դեմ խաղում։ Փոխարինման դուրս գալով՝ Լևանդովսկին 11 մետրանոց վաստակեց։ Դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը ելքի ժամանակ ուղիղ ոտքով բախվեց հարձակվողին։ Խաղից հետո Լևանդովսկին թեթևակի կաղումով լքեց մարզադաշտը։
Արդեն Բարսելոնայում Լևանդովսկին բուժզննում է անցել, որը ցույց է տվել, որ հարձակվողը վնասվածք չի ստացել։ Նա միայն աջ ծնկի կապտուկ ունի։
Լևանդովսկին կխաղա Լա Լիգայի «Սևիլիայի» դեմ հանդիպմանը հաջորդ կիրակի: