«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ անգլիացի ֆուտբոլիստները հաճույք կստանան գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի հետ աշխատելուց:
«Կարծում եմ, որ ֆուտբոլիստները երջանիկ կլինեն: Համոզված եմ, որ նրանք կկանչեն մարդկանց, ում հետ աշխատել է Թոմասը և կհարցնեն, թե ինչպիսին է նա: Չի կարելի բացառել, որ ֆուտբոլիստները սկզբում կկասկածեն իրենց վրա, սակայն ժամանակի ընթացքում Տուխելը նրանցից ոմանց կոգեշնչի։
Ես հավատում եմ, որ նա առաջին օրը կպատմի ֆուտբոլիստներին, թե ինչպես է նախատեսում նվաճել տիտղոսներ»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
51-ամյա Տուխելի վերջին աշխատանքը եղել է Մյունխենի «Բավարիան», որը նա գլխավորել է 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի հունիսը։ Մինչ այս Թոմասը մարզել է «Չելսին», որի հետ 2020/2021 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների Լիգան: