Պաշտոնական. Թոմաս Տուխելը գլխավորեց Անգլիայի հավաքականը

Անգլիայի հավաքականը հայտարարել է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

Տուխելը իր աշխատանքին կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Տուխելի վերջին աշխատավայրը եղել է Մյունխենի «Բավարիան», որը նա գլխավորել է 2023 թվականի մարտից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի սեպտեմբերը գերմանացին մարզել է Լոնդոնի «Չելսին»։

Անգլիայի հավաքականը մինչև 2024 թվականի հուլիսը գլխավորել է Գարեթ Սաութգեյթը։ Նա թիմից հեռացավ EURO-2024-ից հետո, որի եզրափակիչում Անգլիան պարտվեց Իսպանիային (1:2):