Fastex Պրեմիեր Լիգա. «Նոան» գերգոլառատ խաղում ջախջախեց «Ալաշկերտին»

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Ալաշկերտը» ուժերը չափեց «Նոայի» հետ։

Խաղի հաշիվը բացվեց 19-րդ րոպեին։ «Նոայի» կազմում 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Գրեգորիուն։

41-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Իմրան Ուլադ-Օմարը։

Առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում «Նոան» ստացավ երեք գնդակի առավելություն։ «Ալաշկերտի» դարպասը երրորդ գնդակն ուղարկեց Էրալդո Չինարին։

Երկրորդ կեսի սկզբնամասում տուգանային հարված նշանակվեց տան տերերի դարպասին, որը 56-րդ րոպեին փայլուն իրացրեց Գոնսալո Գրեգորիուն` հաշիվը դարձնելով 0-4։

Խաղի վերջնամասում 5-րդ գնդակը հայտնվեց «Ալաշկերտի» դարպասում, գոլի հեղինակ դարձավ մրցակցի պաշտպան Մարկոս Պեդրոն։

Հիմնական ժամանակի ավելացրած րոպեների ընթացքում Ուլադ-Օմարի փոխանցումից հետո Էրալդո Չինարին խաղի հաշիվը դարձրեց 0-6։

Վստահ հաղթանակից հետո «Նոան» մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնականում է, իսկ «Ալաշկերտը»` 6 միավորով` 10-րդ