Ֆրանսիական ՊՍԺ-ն կրկին հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա վինգեր Մարկուս Ռեշֆորդի ծառայություննեով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական գրանդը ցանկանում է 2025 թվականին ուժեղացնել հարձակման գիծը Ռեշֆորդի միջոցով։ Անցած մրցաշրջանում ևս անգլիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրություն է ցուցաբերել ՊՍԺ-ն, սակայն նրա տրանսֆերի համար «Յունայթեդը» պահանջել է 120 միլիոն եվրո, ինչը փարիզյան ակումբը չափազանցված է մեծ գումար է համարել։
Նշենք, որ այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։