Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է դիտարկել 24-ամյա վինգեր Էնթոնիի համար կատարված տրանսֆերային առաջարկը` 40 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ այն գումարը, որով «կարմիր սատանաները» պատրաստ են բաժանվել բրազիլացի ֆուտբոլիստից, կեսն է այն գումարի, որով նրան գնել էին «Այաքսից» 2022 թվականի ամռանը։
Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես պատրաստ է վարձակալել Էնթոնիին՝ նրա տրանսֆերային արժեքը բարձրացնելու համար։
Այս մրցաշրջանում Էնթոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: