Գիորգի Մամարդաշվիլին նշել է, թե որն է «Վալենսիայում» իր գլխավոր նպատակը

Իսպանական «Վալենսիայում» վարձավճարով հանդես եկող «Լիվերպուլի» վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին ասել է, որ այս մրցաշրջանում իր նպատակն է օգնել «չղջիկներին» պահպանել իրենց տեղը Լա Լիգայում։

9 տուրից հետո «Վալենսիան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ տեղը, սա 21-րդ դարում ակումբի վատագույն մեկնարկն է։

«Ես ամբողջությամբ կենտրոնացած եմ օգնելու իմ թիմին պահպանել իր տեղը Լա Լիգայում: Ես շատ կաշխատեմ դրա համար»,- Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում լրագրող Դեյվ Օկոպը։