Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին կարծում է, որ իր ազգային հավաքականի թիմակից Լաուտարո Մարտինեսը պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց: Նա դարձավ Ամերիկայի գավաթի լավագույն ռմբարկուն՝ եզրափակչում դառնալով գոլի հեղինակ։ Լաուտարոն բոլորից շատ է արժանի «Ոսկե գնդակին», – Մեսիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
2024 թվականին Մարտինեսը «Ինտերի» հետ նվաճեց ոսկե մեդալ Իտալիայի առաջնությունում՝ միաժամանակ դառնալով Սերիա Ա-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Արգենտինայի հավաքականի կազմում նա հաղթեց Ամերիկայի գավաթը, որտեղ նույնպես հաղթեց գոլային մրցավազքում։ .
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում Chatelet թատրոնում։