Իտալական «Ռոմայի» հենակետային կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է տեղափոխվել «Բոկա Խունիորս», հայտնում է Tyc Sports-ը։
Ֆերնանդո Գագոն, ով նշվում է որպես Արգենտինայի հավաքականի հավանական հաջորդ գլխավոր մարզիչ, զանգահարել է Պարեդեսին և ցանկություն հայտնել նրան հրավիրել «Բոկա Խունիորս»։
30-ամյա ֆուտբոլիստը «Բոկա Խունիորսի» սան է։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։