Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլում մրցեց Բոլիվիայի հետ և ջախջախեց 6։0 հաշվով։
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այս խաղում դարձավ հեթ-տրիկի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ըստ MisterChip-ի՝ Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով երեք հեթ-տրիկ է գրանցել հարավամերիկյան գոտում աշխարհի առաջնության ընտրական փուլում: Դրանցից երկուսը նա խփել է Բոլիվիայի, իսկ մեկը՝ Էկվադորի դեմ խաղերում: