Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԱ-2026-ի ընտրական փուլի Արգենտինա – Բոլիվիա խաղում (6:0):
Այս գոլերի շնորհիվ հարձակվողը ազգային հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ երկրորդ տեղ։
Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին այժմ ունի 112 գոլ՝ շրջանցելով իրանցի Ալի Դային (110): Առաջին տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է (133):