Տոնի Կրոսը նշել է, թե ում կշնորհեր «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը նշել է այն ֆուտբոլիստներին, ում կշնորհեր «Ոսկե գնդակը»:

Գերմանացին պատմել է, թե ինչպես կցանկանար տեսնել այս մրցանակի վերջնական երեք հավակնորդներին։

«Ամեն դեպքում՝ Վինի, Ջուդ, Կարվախալ: Ընտրությունը կլիներ այս երեք ֆուտբոլիստների միջև, եթե ես խոսք ունենայի, մրցանակը կտայի նրանցից մեկին։

Հիմնական չափանիշն այն է, որ դա ստանա «Ռեալի» ֆուտբոլիստ, քանի որ մենք Եվրոպայի ամենահաջող թիմն էինք», – ասել է Կրոսը Einfach mal Luppen փոդքաստում: