Հայտնի է դարձել Պեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի անունը։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, անգլիական ակումբի ղեկավարությունն այս պաշտոնում դիտարկում է Ռուբեն Ամորիմին, ով գլխավորում է «Սպորտինգը»։
Հոկտեմբերի 14-ին The Times-ը հայտնել էր, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) Գվարդիոլային առաջարկել է գլխավորել երկրի ազգային հավաքականը։