Իսպանական «Ռեալ Բետիսի» կիսապաշտպան Իսկոն պատմել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած էպիլեպտիկ նոպայի մասին։
«Դա տեղի ունեցավ, երբ ես քնած էի։ Ես երբեք նման դրվագներ չեմ ունեցել ո՛չ մանկության տարիներին, ո՛չ էլ ավելի ուշ, բայց այս դեպքը բավականին դաժան էր։ Ես մոտ չորս օր անցկացրի հիվանդանոցում։ Ինձ համար դժվար էր հիշել այդ օրվա որոշ իրադարձություններ, և կան պահեր, որոնք ես ընդհանրապես չեմ հիշում։
Ես արդեն չորս տարի է, ինչ գիշերը մեկ դեղահատ եմ ընդունում, և բարեբախտաբար, այլ դրվագներ չեմ ունեցել: Ես երբեք այս մասին հրապարակավ չեմ խոսել։ Մարդիկ, ովքեր նման դրվագներ են ունենում, պետք է իմանան, որ դա նորմալ է, բուժելի է, և նման բաներին պետք է հանգիստ վերաբերվել։
Երբ երիտասարդ ես, դու կարևորություն չես տալիս առողջ սնվելուն, բայց երբ մեծանում ես, հասկանում ես, թե որքան կարևոր է դա: Պետք է մանկուց հոգ տանել սննդի մասին, ինչպես նաև հանգստանալ, քանի որ դրանք են գլխավորը», – ասել է «Բետիսի» կիսապաշտպանը։