Լուիս դե լա Ֆուենտե. «Նա արժանի է հարգանքի և կարևոր է թիմի համար»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է հարձակվող Ալվարո Մորատայի մասին, ով Ազգերի Լիգայի 4-րդ տուրի Սերբիայի հավաքականի հետ խաղում վրիպեց 11 մետրանոցից։

Մորատան 54-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը, սակայն 11 րոպե անց գոլ խփեց։

«Ամբողջ մարզադաշտը Մորատային ցույց տվեց այն հարգանքն ու նվիրվածությունը, որին նա արժանի է: Նա արժանի է հարգանքի, նա կարևոր է թիմի համար, Մորատային իսկապես սիրում են մեր հանդերձարանում», – Դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: