«Վալենսիայում» վարձավճարով հանդես եկող «Լիվերպուլի» վրացի դարպասապահ Գեորգրի Մամարդաշվիլին ասել է, որ պատրաստ է մրցել անգլիական թիմի դարպասապահ Ալիսոն Բեկերի հետ։
«Ինձ գրավեց «Լիվերպուլի» նախագիծը, երբ ակումբի ներկայացուցիչները հանդիպեցին ինձ՝ պայմանագիր առաջարկելու համար:
Ես կպայքարեմ հիմնական դարպասապահի տեղի համար, եթե նույնիսկ ներկայիս առաջին համարը մնա ակումբում»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց 23-ամյա Մամարդաշվիլիի հետ պայմանագիր կնքելու մասին 2024 թվականի ամառային տրանսֆերային պատուհանին։
Դարպասապահը անգլիական ակումբին կմիանա 2025/2026 մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ մինչ այդ կշարունակի հանդես գալ «Վալենսիայում»: