Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցանկանում մեկնաբանել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ բռնաբարության մեջ հնարավոր ներգրավվածության մասին սկանդալային լուրերը։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, Ֆրանսիայի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոն ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։ Նա այս պատմության մեջ տեղեկատվության սեփական աղբյուրներ չունի՝ իրավիճակի զարգացմանը հետևում է միայն լրատվամիջոցների միջոցով։ Դիալոն առաջիկա օրերին չի պատրաստվում հրապարակային հայտարարություններ անել Մբապեի իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել բռնաբարության գործով, որում, ըստ լրատվամիջոցների, մեղադրվում է նաև Մբապպեն։ Այնուամենայնիվ, դեռևս պաշտոնական հաստատում չկա, որ Մբապպեն կասկածյալների ցուցակում է։