Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարկ Բուլինգհեմը շնորհակալություն է հայտնել ազգային հավաքականի ժամանակավոր մարզիչ Լի Կարսլիին կատարած աշխատանքի համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լիին նախաձեռնության և այն ամենի համար, ինչ մենք խնդրել ենք նրանից: Նա շատ տաղանդավոր մարզիչ է և կարևոր դեր է խաղում Անգլիայի հավաքականում մեր զարգացման գործում։ Այժմ նա կենտրոնանալու է ամռանը երիտասարդական հավաքականի հետ եվրոպական տիտղոսը պահպանելու վրա», – Բուլինգհեմի խոսքերն է մեջբերում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Նոյեմբերին Անգլիայի հավաքականը Լի Կարսլիի գլխավորությամբ Ազգերի Լիգայում կանցկացնի ևս երկու հանդիպում։