Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական խաղում սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց Պերուին։
Աշխարհի հնգակի չեմպիոնների կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինյան՝ երկու գոլերն էլ 11 մետրանոցից։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Անդրեաս Պերեյրան և Լուիս Էնրիկեն։
Բրազիլիան 10 խաղից հետո 16 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։ Պերուն զբաղեցնում է 9-րդ տեղը՝ 6 միավորով:
Խաղի տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ