Կատալոնական «Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը 17-ամյա վինգեր Լամին Յամալի հետ, որի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» արդեն բանավոր պայմանավորվածություն ունի Յամալի հետ: Հաջորդ ամառ, երբ ֆուտբոլիստը դառնա չափահաս, նրա պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2029/2030 մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ Յամալն այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։