Արգենտինան ջախջախեց Բոլիվիային, Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ🎥

ԱԱ-2026-ի ընտրական խաղում Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում 6։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Բոլիվիայի նկատմամբ։

Արգենտինացիների կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին։ Նա նաև 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Մեկական անգամ էլ աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը, Խուլիան Ալվարեսը և Տիագո Ալմադան։

Այսպիսով, Արգենտինան 10 խաղից հետո վաստակած 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Խաղի տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ