Հայտնի է, թե ինչու է Արտյոմ Դովբիկը ընտրել «Ռոման»

Իտալացի ֆուտբոլային գործակալ Վալերիո Ջուֆրիդան, ով միջնորդ է եղել հարձակվող Արտյոմ Դովբիկի «Ռոմա» տեղափոխության հարցում, խոսել է ուկրաինացի ֆուտբոլիստի՝ Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխության ձախողման մասին։

«Դա բարդ տրանսֆեր էր։ Դովբիկին ցանկանում էին գնել Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ և, ինչպես գիտեք, Մադրիդի «Ատլետիկոն», որի հետ իսկական սպորտային պայքար ծավալվեց։

Բայց Արտյոմը միշտ ցանկություն ուներ «Ռոմա» տեղափոխվելու, քանի որ բնազդային կապ էր զգում այս ակումբի հետ։ Ջալլորոսին, իր հերթին, նույնպես մեծ ֆինանսական ջանքեր է գործադրել։ Հռոմեացիները նրան դարձրին կարևոր հարձակվող իրենց թիմի համար», – Ջուֆրիդայի խոսքերն է մեջբերում իտալական Tuttomercatoweb հրատարակությունը:

Նշենք, որ հռոմեացիները «Ժիրոնային» վճարել են 30,5 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները:

Ընթացիկ մրցաշրջանում Դովբիկը ակումբի կազմում 9 խաղում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: