Հայտնի է Անգլիայի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուի անունը

Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը, ով նախկինում գլխավորել է Մյունխենի «Բավարիան», Անգլիայի մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան վերջին օրերին արագացրել է ազգային հավաքականի նոր մարզչի որոնումները, և Տուխելը համարվում է առաջին թեկնածուն, թեև նրա պայմանագրի շատ մանրամասներ դեռևս պարզաբանում են պահանջում։

Նշվում է նաև, որ ոչ ՖԱ-ն, ոչ էլ Տուխելի ներկայացուցիչները դեռ չեն կապվել «Բավարիայի» հետ, որը մասնագետի հետ դեռևս պայմանագրի գործող կետեր ունի, որոնք վավեր են մինչև 2025 թվականի ամառ։