«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ստեֆան Օրտեգան խոսել է իր խաղաժամանակի մասին և նաև նշել, որ մոտ ապագայում չի պատրաստվում հեռանալ անգլիական ակումբից։
«Ես դեռ Մանչեսթերում եմ: Ես ինձ շատ հարմարավետ եմ զգում։ Այս պահին ես հեռանալու պատճառ չունեմ։ Երկու տարվա ընթացքում ես անցկացրել եմ 36 հանդիպում, սա սովորականից ավելին է երկրորդ դարպասապահի համար: Ինձ շատ են գնահատում»,- Օրտեգայի խոսքը մեջբերում է City Xtra-ն։
31-ամյա դարպասապահի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 9 միլիոն եվրո։