Ռիկարդո Կալաֆիորին նշել է Պրեմիեր Լիգայի և Ա Սերիայի տարբերությունը

Լոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի և իտալական Ա Սերիայի միջև եղած տարբերությունների մասին։

«Պրեմիեր Լիգան բոլորովին այլ առաջնություն է, այդ թվում՝ ինտենսիվության առումով։ Յուրաքանչյուր հանդիպում լարված է, նույնիսկ հասարակ թիմերի դեմ: Եթե դու չես հաղթում երկու գնդակի տարբերությամբ, դու կարող ես կորցնել առավելությունդ: Ինտենսիվությունը գլխավորն է, և ես փորձում եմ այն բերել այստեղ՝ ազգային հավաքական, որպեսզի օգնեմ թիմին», – Կալաֆիորիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:

22-ամյա Կալաֆիորին «Արսենալ» է տեղափոխվել նախորդ ամառ «Բոլոնիայից»: Այս ընթացքում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «զինագործների» ութ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։