Մադրիդի «Ռեալին» չի անհանգստացնում Մբապպեի հետ կապված իրավիճակը

Մադրիդի «Ռեալին» չի անհանգստացնում Մբապեի հետ կապված իրավիճակը։

Բռնաբարության մեղադրանքները համարվում են կեղծ, տարածված՝ վնասելու Կիլիանի հեղինակությանը, հայտնում է RMC Sport-ը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական հետաքննություն է սկսվել Ստոկհոլմի կենտրոնում գտնվող հյուրանոցում բռնաբարության վերաբերյալ բողոքի առնչությամբ, որտեղ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը և նրա ընկերները գիշերել են Շվեդիա կատարած ուղևորության ժամանակ։ Մբապպեն այս տեղեկությունն անվանել է «կեղծ»։

Շվեդիայի դատախազներն այսօր մամուլի հաղորդագրություն են տարածել՝ հայտարարելով բռնաբարության վերաբերյալ բողոքի վերաբերյալ նախաքննության բացման մասին՝ չնշելով ֆրանսիացի ֆուտբոլիստի անունը։ Սակայն շուտով տեղեկություններ հայտնվեցին, որ բռնաբարված կինը որպես միջադեպի մեղավոր անվանել է Մբապեին։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, այս իրավիճակը Մադրիդի «Ռեալում» քննարկման առարկա չէ։ Ակումբին չի անհանգստացնում տեղի ունեցածը։