Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստին

Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը դարձել է Մադրիդի «Ռեալի» թիրախը, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ նրա պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2028 թվականը, ներառում է գալիք ամառ գնման կետ՝ մոտ 40 միլիոն եվրոյով:

Ժերեմին ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում ինը խաղում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրիմպոնգը կարող է միանալ «Լիվերպուլի» հայտացուցակին՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ ակումբից Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունից հետո։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆրիմպոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։