Եվրոպական գրանդը ցանկանում է գնել Մարկուս Ռեշֆորդին

ՊՍԺ-ն վերսկսել է հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է 2025 թվականի ամռանը պայմանագիր կնքել Ռեշֆորդի հետ։

Անցած մրցաշրջանում անգլիացի հարձակվողով հետաքրքրություն է ցուցաբերել ՊՍԺ-ն, սակայն նրա տրանսֆերի համար «կարմիր սատանաները» պահանջել են 120 միլիոն եվրո, ինչը փարիզյան ակումբը չափազանց մեծ է համարել։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: