Նիկո Ուիլյամսը անդրադարձել է իր ապագային

Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը խոսել է իր ապագայի մասին։

«Հիմա ես չեմ մտածում իմ ապագայի մասին։ Ես երջանիկ եմ «Ատլետիկում», և երկրպագուները նույնպես ուրախ են դրա համար։ Բիլբաոն իմ տունն է։ Ես վայելում եմ կյանքը այստեղ։ Ցանկանում եմ «Ատլետիկին» հասցնել ամենաբարձր մակարդակի»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում El Mundo-ն։

Հիշեցնենք, որ անցած ամառ 22-ամյա իսպանացուն ցանկանում էին ձեռք բերել «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։