«Մանչեսթեր Յունայթեդը» դադարեցրել է «բազմամիլիոնանոց» պայմանագիրը Ալեքս ֆերգյուսոնի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր INEOS-ը շարունակել է ծախսերի կրճատման ծրագիրը՝ դադարեցնելով «բազմամիլիոնանոց» պայմանագիրը ակումբի պատմության ամենահաջողակ մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ, հայտնում է The Athletic-ը։

Ֆերգյուսոնը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 26 տարի և թիմի հետ նվաճել 38 գավաթ։ 2013 թվականին գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Ֆերգյուսոնը պահպանվեց ակումբում որպես համաշխարհային դեսպան և ոչ գործադիր տնօրեն տարեկան աշխատավարձով: