«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ ևս մեկ մրցաշրջանով։
Ըստ The Telegraph-ի, այս պահին ամենահավանական սցենարը «քաղաքայինների» հետ իսպանացու պայմանագրի երկարաձգումն է ևս մեկ մրցաշրջանով։ Ակումբը կցանկանար, որ մարզիչը պայմանագիր կնքեր ավելի երկար ժամկետով, բայց ուրախ կլինեի նաև, եթե նա պարզապես երկարաձգի պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Մասնագետն անգլիական թիմը գլխավորել է 2016 թվականի ամռանը։ Գվարդիոլայի գլխավորությամբ «Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան: Իսպանացու օրոք «Սիթին» վեց անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը։
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, Պեպ Գվարդիոլայի թիմը յոթ տուրից հետո ունի 17 միավոր։