Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Լամին Յամալի վնասվածքի մասին

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Լամին Յամալի վնասվածքը։

«Ես կասեմ այնպես, ինչպես կա։ Լամինը հանդիպման վերջնամասում անհարմարություն է զգացել։ Ես հարցրի, թե արդյոք նա 100 տոկոսով պատրաստ կլինի երեքշաբթի։ Նա կասկածում էր: Սա հաշվի առնելով՝ ավելի լավ է, որ նա հանգստանա։ Մենք նախկինում դա արել ենք այլ ֆուտբոլիստների հետ, և նա բացառություն չէ:

Եթե ինչ-որ մեկը պետք է պաշտպանի Լամինին, ապա դա մրցավարներն են, ովքեր կիրառում են կանոնները: Իսկ մրցակիցները կանեն ամեն ինչ, որպեսզի փորձեն կանգնեցնել նրա նման հարձակվողներինկամ այլ մեծ խաղացողներին: Արդեն ասացի, որ ազգային հավաքականների հանդիպումներն անցկացվում են ամիսը մեկ անգամ։

Անցնող տարում մենք 17 միջազգային հանդիպում անցկացրինք, քանի որ մեր բախտը բերեց, կարծում եմ, որ յուրաքանչյուր իսպանացի ուրախ էր, որ մենք դուրս եկանք Եվրոյի եզրափակիչ: Բայց այս տարի մենք խաղալու ենք 10, իսկ երկու տարի հետո՝ 27 խաղ։

Եկեք դադարենք ետ նայել: Միջին հաշվով, ազգային հավաքականը ամսական մեկ խաղ է ունենում, եկեք դադարենք ամեն ինչ բարդացնել։ Խնդիրը մեր մեջ չէ, հուսամ, որ դա կուղղվի՝ առանց մեղքը մեզ վրա գցելու»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։