Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգին, «կարմիր սատանաները» շարունակում են հետևել գերմանացի կիսապաշտպանին, ում ակումբը չի կարողացել ձեռք բերել նախորդ ամառ։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է 29-ամյա Գորեցկային որպես Կազեմիրոյի փոխարինող։ Նշվում է, որ Գորեցկայի դիրքորոշումը ամառվանից չի փոխվել։ ֆուտբոլիստը չի պատրաստվում հեռանալ «Բավարիայից»։

Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել չորս անգամ և դարձել մեկ գոլի հեղինակ։